Տիգրան Բալայանը իրեն «սպանելու» սպառնալիքը չի մեկնաբանում

Տիգրան Բալայանը իրեն  «սպանելու» սպառնալիքը չի մեկնաբանում

Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ Տեղեկությունը հայտնում է politico.eu կայքը։

Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Բալայանի հետ, նա մեր հարցերին ի պատասխան ասաց՝ բոլոր հարցերով դիմեք ԱԳՆ խոսնակին։ Բալայանը մեզ ուղղորդում է մեկնաբանություններ ստանալ այս դեպքի հետ կապված ԱԳՆ խոսնակից, այն դեպքում, երբ դեպքի անմիջական մասնակիցն ինքն է եղել․ նա դժվար թե խոսնակից թույլտվություն վերցներ՝ միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ որ այժմ հարցերին պատասխան տալը գցում է մամուլի խոսնակի վրա։

Նշենք, որ դեսպանների շրջանում տարածված նամակում, մասնավորապես ասվում է, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման եւ ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից, որը «ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի նկատմամբ»: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը երկրի ազգային տոնի առթիվ: