Մարդկային մնացորդների նույնականացման նոր մեթոդ է մշակվել 

Մարդկային մնացորդների նույնականացման նոր մեթոդ է մշակվել 

Գիտնականները մշակել են նոր մեթոդ, որը կարող է արդյունավետ կերպով իրականացնել մարդկային անհայտ մնացորդների նույնականացումը՝ դատաբժշկական փորձաքննության առաջատար տեխնոլոգիաների օգնությամբ։ Գիտնականները կիրառել են գանգային իմպոզացիայի մեթոդը, որով անհայտ կորած մարդկանց լուսանկարչական դիմանկարները տեղադրվում են հայտնաբերված անհայտ վերակառուցված գանգի վրա։ Չնայած մեթոդը լայն կիրառելիություն կարող է ունենալ, սակայն շարունակում է մնալ բարդ։

Ավելի վաղ, առաջարկվել է մի շարք գործընթացներ իրականացնել կոմպյուտերացման եղանակով, սակայն արդյունքները այնքան էլ արդյունավետ ու հուսալի չեն եղել։ Նոր մեթոդով՝ մասնագետները փորձում են իրականացնել այսպես կոչված հավանականության հարաբերակցության սկզբունքով։ Այս սկզբունքով դատաբժշկական փորձաքննության մեջ արդեն իսկ իրականացվում են ԴՆԹ-ի, ձայնի եւ մատնահետքերի համադրությամբ նույնականացումը։ Այս նոր մեթոդով իրականացրած գիտափորձերը դրական արդյունք են տվել, ավելի մեծ ճշգրտություն ապահովելով, ինչը գիտնականները համարում են լուրջ նվաճում։