Ոստիկանությունն այս անգամ լուրջ է պատրաստվել

Ոստիկանությունն այս անգամ լուրջ է պատրաստվել

Ոստիկանությունը այս պահին մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում, նաև դիպուկահարներ է բերել ԱԺ տարածք, քանի որ ԱԺ-ուն այս պահին ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Միաժամանակ, Բաղրամյանում ընթանում է ընդդիմության հրավիրած հանրահավաքը:

Մենք նկատեցինք, որ ոստիկանությունն այս անգամ լուրջ է պատրաստվել Բաղրամյանի հավաքին, այստեղ նաև ոստիկանության վարչության պետերի, այդ թվում` Երևան քաղաքի վարչության պետի մեքենաները նկատեցինք:

Ըստ երևույթին՝ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի` ԱԺ ժամանելու հանգամանքով: