ԱՄՆ ռազմական մի շարք նավերում կարանտին է հայտարարվել, պատճառը կորոնավիրուսն է

ԱՄՆ ռազմական մի շարք նավերում կարանտին է հայտարարվել, պատճառը կորոնավիրուսն է

ԱՄՆ ռազմածովային նավատորմի նավերը մտցվել են կարանտինի տակ, մտավախություն ունենալով, որ դրանց անձնակազմերում հնարավոր է հայտնաբերվի կորոնավիրուս, քանի որ նավերը Խաղաղ օվկիանոսում նավարկման ժամանակ կայանել են մի քանի անգամներ տարբեր նավահանգիստներում։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ըստ ընդունված որոշման, այն նավերը, որոնք Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում նավարկել են եւ կայանել տարբեր երկրներում, տասնչորս օր կմնան կարանտինի տակ, որի ընթացքում այդ նավերի վրա գտնվող մարդիկ կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր կանցնեն։ CNN-ը նաեւ նշում է, որ այդ նավերի վրա նավաստիների կամ աշխատակիցների շրջանում դեռեւս վարակի դեպքեր չեն գրանցվել։