Զելենսկին «Էրմիտաժի» տնօրենի դեմ սանկցիաներ է սահմանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով սանկցիաներ են սահմանվել մի շարք ռուսաստանցի գործիչների հանդեպ, ովքեր, ըստ պաշտոնական վարկածի՝ «պատասխանատու են ուկրաինական մշակույթի եւ ինքնության ոչնչացման համար»։ Միաժամանակ սանկցիաներ են սահմանվել այն բեռնալցանավերի ղեկավարների հանդեպ, ովքեր արեւմուտքի կողմից սահմանված 60 դոլար գնային առավելագույն շեմից բարձր գնով ձեռք բերված նավթի տեղափոխում են իրականացնում։ Բեռնալցանավների ղեկավարների մասով, սանկցիոն ցանկը համալրվել է 57 անձով, որոնցից 56-ը ՌԴ քաղաքացի են, մեկը՝ Իրանի։
«Ուկրաինական մշակույթի եւ ինքնության ոչնչացման համար պատասխանատու» անձանց ցանկը համալրվել է 55 ֆիզիկական անձով, որոնց շարքում է՝ հայտնի «Էրմիտաժի» ղեկավար Միխայիլ Պյոտրովսկին, Հնագիտական արշավախմբերի պատասխանատու Սերգեյ Սոլովյովը ում անմիջական ղեկավարությամբ են իրականացվել Ղրիմի Տավրիդյան Խերսոնեսում պեղումները, Մշակույթի փոխնախարարներ Սերգեյ Օբրիվալինը, Վլադիմիր Օսինցեւն ու այլոք։
Կարծիքներ