Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ

Ուկրաինայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1847 նոր դեպք։ Մահացությունների թիվը մեկ օրվա կտրվածքով կազմում է 33 մարդ։ Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 90 հազար մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 47,5 հազար մարդ, մահացությունների ընդհանուր թիվը 2044 է։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը օգոստոսի 15-ին կազմել է մոտ 21,4 միլիոն մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 764 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 14,1 միլիոն մարդ։