Դատախազությունը ինքնաբացարկ հայտնեց Քոչարյանի գործով դատավորին՝ կասկածի տակ դնելով նրա անկողմնակալությունը

Դատախազությունը ինքնաբացարկ հայտնեց Քոչարյանի գործով դատավորին՝ կասկածի տակ դնելով նրա անկողմնակալությունը

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ առաջին ատյանի իրավասության դատարանի որոշման դեմ, ըստ որի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը չէր փոփոխվել գրավով։

Նիստի ժամանակ դատախազներից Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն ունեն դատավորին․ «ՀՀ դատական օրենսգրքի, սահմանադրական օրենքի, որի 71-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։ Ուզում եմ շեշտել, որ խոսքն էստեղ արտաքին գործոնների, այնպիսի հանգամանքների մասին  է, որոնք վերաբերում են ոչ թե սուբյեկտիվ չափանիշին, այլ այնպիսի օբյեկտիվ արտաքին գործոններին, որոնք կարող են անվստահություն առաջացնել տվյալ դատավորի կողմից կայացված դատական ակտի նկատմամբ»։

Դատախազն այնուհետեւ անդրադարձավ դեռ մայիսին տարածված այն տեղեկատվությանը, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը գրել են վերաքննիչի երեք դատավորներ, որոնց թվում է նաեւ Մխիթար Պապոյանը, ինչի վերաբերյալ վերջինս հանցագործության մասին հաղորդում է տվել․

«Տեղեկություններ կան, որ Դուք մասնակցել եք Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանում կայացված որոշմանը, այս հանգամանքները քննության առարկա են ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, եւ այդ հանգամանքը շարունակվում է ստուգվել։ Վերադառնալով միջնորդության ամենասկզբին, ըստ որի՝ մենք խոսում ենք արտաքին այնպիսի գործոնների մասին, որոնք կարող են դատավորի անաչառությունը կասկածի տակ դնել, հետեւաբար, այս հանգամանքները, մեր համոզմամբ, բացառում են Ձեր մասնակցությունը սույն գործով վարույթին։ Վերոնշյալի հիման վրա միջնորդում եմ Ձեզ բացարկ հայտնել»։