ԱՄՆ-ում մի քանի օր են տվել Պուտինին. օղակը սեղմվում է

ԱՄՆ-ում մի քանի օր են տվել Պուտինին. օղակը սեղմվում է

ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրեմը և Ռիչարդ Բլումենտալը Ռուսաստանին «մի քանի օր» ժամանակ են տվել Ուկրաինայի հետ բարեխղճորեն խաղաղ բանակցություններ սկսելու համար։ 

Հակառակ դեպքում, նրանք զգուշացրել են, որ ուժի մեջ կմտնի «ջախջախիչ» պատժամիջոցների մասին օրինագիծը, որին արդեն իսկ աջակցել են ավելի քան 80 սենատորներ։

«Ռուսաստանը պետք է ներկայացնի հրադադարի իրական պայմաններ։ Եթե հանրության աչքին ևս մեկ խաղ լինի, Սենատը կոշտ կարձագանքի», - ասվում է հայտարարության մեջ։ 

Օրենքը նախատեսում է Ռուսաստանից նավթի, գազի և ուրանի ներմուծման 500 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանում, ինչպես նաև պատժամիջոցներ նրա բանկերի նկատմամբ։

Սենատորները նշել են, որ նախաձեռնության նպատակն է Ռուսաստանը վերածել «առևտրային կղզու» և պատժել այն երկրներին, որոնք տնտեսապես աջակցում են նրան, առաջին հերթին՝ Չինաստանին, որը նավթ է գնում «ստվերային նավատորմից»։ 

Առանց այս աջակցության, ասում են նրանք, Կրեմլը չէր կարողանա շարունակել պատերազմը։