Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ու խոսնակը դատարանով են հարաբերություններ պարզում

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ու խոսնակը դատարանով են հարաբերություններ պարզում

Մենք սեպտեմբերի 9-ին գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորի մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը դատի է տվել ԵՊՀ հոգավարձուներին խորհրդին․ «Դատալեքս» կայքում նշված էր, որ նա ներկայացրել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դեմ, պահանջը՝ այլ աշխատանքի տեղափոխելու մասին հրամանն անվավեր ճանաչել։ Մեզ հետ զրույցում խոսնակը նշել էր, որ կպարզաբանի իրավիճակն այն ժամանակ, երբ վարույթ կընդունվի հայցը։ Սակայն մինչ այդ հայցը վարույթ կընդունվեր, պարզվում է, խոսնակը երկրորդ հայցով է մտել դատարան․ «Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով» պրոռեկտորի հաստիք ձևավորելու մասով 28.06.2019թ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 12 նիստի արձանագրության 1-ին կետն անվավեր ճանաչելու և մինչև հայցվորի իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջով։

Առաջին հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 6-ին, երկրորդը երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ինչը կնշանակի, որ Համալսարանում լարված մթնոլորտ է եւ ռեկտորի պաշտոնակատարը, որը հակասություններ ունի ԵՊՀ արհմիութենական կազմակերպության եւ մի շարք դասախոսների հետ, փաստորեն, խնդիրներ ունի նաեւ խոսնակի հետ։