Հաջորդ շաբաթ էլ կմեկնեն Տավուշ

Հաջորդ շաբաթ էլ կմեկնեն Տավուշ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանական ընդդիմությունն այսօր մեկնել է Արցախ և Սյունիք` սահմանամերձ բնակավայրեր, այստեղ ապրող մարդկանց կողքին կանգնելու նպատակով: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանից տեղեկացանք, որ ընդդիմադիրները հաջորդ շաբաթ օրն էլ պատրաստվում են ուղեւորվել Տավուշ:

«Ես Արցախ և Սյունիք չեմ գնացել, սակայն ես Տավուշի պատասխանատուն եմ: Շաբաթվա վերջ խումբը կմեկնի Տավուշ: Հավանաբար պատգամավորների կեսը կլինեն Տավուշում», - նշում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով` պատգամավորները նախատեսում են մեկնել Տավուշի սահմանամերձ գյուղեր: