Նոր հարձակումներ Իրանի վրա․ պայթեցվել է ԻՀՊԿ շտաբը

Արտերկրում գտնվող իրանական աղբյուրները հայտնում են Իրանի Մահաբադ և Բան քաղաքներում նոր պայթյունների մասին։
Հաղորդվում է, որ կեսգիշերին Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչներ են օդ բարձրացվել։
Պայթեցվել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շտաբը։ Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ի գիշերն անօդաչու սարքերով հարձակումներ են տեղի ունեցել Իրանի տարբեր քաղաքներում մի շարք ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա։
Մասնավորապես, հարձակում է իրականացվել Սպահան քաղաքում ռազմամթերք արտադրող գործարանի վրա։ Պայթյուններ են եղել Շահիդ Սալիմի քաղաքի շարժիչի յուղերի գործարանում, Դիզֆուլ քաղաքի ավիաբազայում, հրդեհներ են եղել Համադան և Ռեշտ քաղաքներում։
Կարծիքներ