Մարիամի ակնարկը

Մարիամի ակնարկը
Մարիամ Փաշինյանն իր էջում յութուբից տեսանյութ է տեղադրել, որն իրենց ընտանիքի մասին է պատմում։ Տեսանյութը վերնագրված է․ «Շոկ․ ճոխություններ, որոնց մասին նրանք անգամ չեն երազել․ ինչպիսի կյանք է ցականում Մարիամ Փաշինյանը։
Մարիամը որոշել է տեսանյութի հեղինակին պատասխանել․  
Mariam Pashinyan

1 hr ·

YouTube

·

Շատ հետաքրքիր վերլուծություն է, շատ վտսահ վերլուծություն, հատկապես որ ձայնը փոխված է, երևի որ դաժան «ճնշումների» չենթարկվի:

Չակերտների մեջ դրված «ճնշումների»  բառով անուղղակիորեն ակնարկում է, որ ինքը հումոր է անում, միաժամանակ անուղղակի ակնարկելով, թե իրենք որքան ժողովրդավար են։ Ճիշտն այն է, քերականական առումով, որ դաժան բառն էլ չակերտի մեջ մտներ, այլապես դաժանն ընկալվում է ոչ որպես հումորային, այլ որպես պատժի գործիք։  

․․․Մարիամի օգտագործած վտսահ բառը վախեցա փոխել, որ ես էլ «դաժան ճնշումների» չենթարկվեմ։