Շներին սրսկում են, նորից բերում բաց են թողնում․ շները հարձակվել են անչափահաս երեխաների վրա

Շներին սրսկում են, նորից բերում բաց են թողնում․ շները հարձակվել են անչափահաս երեխաների վրա

Քաղաքացի Մարինե Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին,ավելի ճիշտ չեն պատկերացնում,թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը,որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։Ճի՛շտ է,ինչ որ չափով մեր բակի շները քչացել են,բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։Քաղա քապետարանի,թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ,հետաքրքի՞ր է,դուք պատկերացնու՞մ եք,թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը(նկար 2,հունվարի 24-ի դեպք),կամ 9 տարեկան այս տղա երեխան,ով 1 ամսից ավել է դեռ չի ապաքինվել(նկար 1,հունվարի 14-ի դեպք):Սրանք հենց նույն շներն են,որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա(բարեբախտաբար միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել):Խնդրում եմ լուծեք այս հարցը,ազատեք այս տարածքը շներից(խոսքը Շերամի 99,101,108 բակերի,Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է) ,պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին,թույլ մի տվեք էլի անմեղ երեխաներ տուժեն,հուսով եմ պատկերացնում եք հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները»։


«Ես դիմել եմ ՀՈԱԿ-ին փետրվարի 13-ին, բայց նրանց դիմել եմ նաև ամսի 12-ին, որովհետև մինչև այդ իմ երեխայի հետ կապված դեպքը չկար։ Ես ուղղակի ականատես եղա, թե ինչպես մեր բակում՝ խաղահրապարակի մեջտեղում, 5-6 շուն հարձակվում են տղա երեխայի վրա և կծում ոտքից։ Էդ դեպքից տպավորված զանգում եմ քաղաքապետարանի թեժ գիծ, միացնում են համապատասխան բաժին, պատմում եմ ամեն ինչը, ինձ ասում են՝ հա, կաշխատենք և այլն և այլն։Հաջորդ օրը արդեն իմ աչքի առաջ իմ երեխայի դեպքն է լինում, ես նայում էի բալկոնից, նրան ասեցի՝ գնա։ Երեխաս գնում էր և անմիջապես 3 շուն հարձակվեց նրա վրա։ Կենդանասերները ասում են՝ հնարավոր չի, որ շանը բան չանես ու ինքը հարձակվի, բայց էս դեպքում երեխաս ոչինչ չէր արել, ուղղակի քայլել էր, ես էդ ամեն ինչը տեսել եմ։ Լավ է, որ բռնում էր միայն վերարկուից, որովհետև վերարկուն չլիներ, հետևանքները հաստատ այլ կլինեին։ Սրանից հետո էլի դիմեցի, բայց արդեն լրիվ ուրիշ ձևերով, ինչ ասես չեմ ասել, ինչ ասես չեմ արել, նույնիսկ լացել եմ, անջատել եմ, նորից եմ զանգել։ Ինձ հետ խոսում էր մի աղջիկ, ասեց, որ երեկ պետք է գային, բայց շատ ծանրաբեռնված են եղել։ Նաև ասեց, որ կփոխանցի իմ ասածները, ես էլ ասեցի՝ չգիտեմ ում եք փոխանցում, ոնց եք փոխանցում, բայց այս հարցը եթե չլուծվի, ես ինքս էս շների հարցը լուծելու եմ»,- պատմեց Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ այս պահին շների քանակը քչացել է․ «Օրինակ էս պահին չկան, չեմ տեսնում, բայց գիշերվա ժամերին նույն հաչոցները, նույն բաները էլի բակում կան, ուզում եմ ասեմ՝ միայն ցերեկը չի։ Դպրոցի բակում, օրինակ, մինչև հիմա կան, այսօր վիդեոներ էլ են նկարել 174 դպրոցի դիմացից, թե դաշտում ոնց են մի 5, 6 շուն, այսպես ասած, գզվրտվում։ Ինձ ՀՈԱԿ-ից ասեցին, որ իրենք չեն վերացնում շներին, իրենց աշխատանքը նա է, որ տանում են շներին սրկսում են, նորից բերում բաց են թողնում։ Ես էլ ասեցի՝ դպրոցներով ու մանկապարտեզներով հարուստ տարածքում չի կարա էս վիճակը լինի, խաղահրապարակ են սարքել, ու՞մ է պետք էդ խաղահրապարակը, եթե նույն էդ ֆուտբոլի դաշտում մի 15 շուն է պառկած։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞նց կարելի է մի տարածքում, երբ այդքան երեխա կա, թույլ տան, որ այդքան շուն լինի»։

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ ՀՈԱԿ-ի տնօրենը այլևս Արմեն Բեգոյանը չէ, նոր նշանակում է եղել։

«Հիմա Հրաչյա Աղաջանյանն է, ես իր ձեռքի համարը չունեմ, եթե ունենայի էլ, միայն իր համաձայնության դեպքում կարող էի տրամադրել։ Ղեկավար կազմի փոփոխություն է եղել, բայց ՀՈԱԿ-ը մշտապես բնականոն գործել է»։