Այս շաբաթ Մայք Պոմպեոն կայցելի հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ

Այս շաբաթ Մայք Պոմպեոն կայցելի հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 30-փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում կայցելի հետսովետական տարածքի մի շարք երկրներ։ Մասնավորապես նա կայցելի Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան եւ Ուզբեկստան։

Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ամսի երեսունին նա հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ուկրաինական արտաքին քաղաքական եւ ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Արդեն ամսի մեկին Պոմպեոն հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ։

Ղազախստանում արդեն Պոմպեոն կհանդիպի ինչպես գործող նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի, այնպես էլ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ, իսկ Ուզբեկստանում կհանդիպի նախագահ Շավկան Միրզիեեւի հետ եւ կմասնակցի «C5+1» ձեւաչափով նախարարական հանդիպմանը։