Մարտի 1-ին Իրանում ընտրություններ են․ ի՞նչ դիրքորոշում ունեն հայերը
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, ընդգծելով իրանահայ համայնքի առավելագույն մասնակցությունը մարտի 1-ին կայանալիք խորհրդարանական և Բանիմացների Խորհրդի ընտրություններին, ասել է.
«Անշուշտ, այս տարվա ընտրությունների ժամանակ իրանահայությունը գիտակցաբար մասնակցելու է ընտրություններին»։
Հայ համայնքն ակտիվ մասնակցություն կունենա այս տարվա ընտրություններին որպես կարևոր և վճռորոշ ասպարեզ, և այս ընտրությունների արդյունքը դա ցույց կտա։
Ի հեճուկս նրա, թե ինչ ասում են Իրանից դուրս աշխատող լրատվամիջոցներն ու թշնամիները և փորձում են հուսահատություն և հուսալքություն տարածել ժողովրդի մեջ, հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցելու է ընտրություններին»։
Շահվերդյանի խոսքով, Իսլամական հեղափոխության հաղթանակի հենց սկզբից հայ համայնքը ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր ասպարեզներում, և 135 նահատակներ է նվիրել հեղափոխությանն ու վարչակարգին։
Կարծիքներ