Դոնալդ Թրամփը խոսել է Հարվի Վայնշտեյնի մասին

Դոնալդ Թրամփը խոսել է Հարվի Վայնշտեյնի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է սեքսուալ հանցագործությունների մեջ մեղադրվող պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մասին։ Այս մասին գրում է USA Today-ը։ Նա ասել է, որ առանձնապես ծանոթ չէ պրոդյուսերի հետ եւ չի հետեւել նրա գործի ընթացքին, սակայն եւ չի զլացել հավաստիացնել, որ Վայնշտեյնն իրեն երբեք էլ դուր չի եկել։

Թրամփը նույնիսկ ասել է, որ Վայնշտեյնը ժամանակին հայտարարել է, որ ընտրություններին հաղթելու է Թրամփին։ Ըստ Թրամփի, դեմոկրատներն են, որ սիրել են պրոդյուսերին, ի դեմս Հիլարի Քլինթոնի եւ Միշել Օբամայի։