Կրեմլում մեկնաբանել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի ընթացքը

ԱՄՆ-ն, խոսելով Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարման մասին, սրում է լարվածությունը և էսկալացիան, սակայն այս ամենը չի փոխի «հատուկ ռազմական գործողության» ընթացքը։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, սա ուղիղ ճանապարհ է լարվածության սրման, էսկալացիայի մակարդակի բարձրացման, մենք դա տեսնում ենք։ Սա մեզանից ավելի մեծ ջանքեր է պահանջում։
Բայց կրկնեմ, սա չի փոխի իրադարձությունների ընթացքը։ «Հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի»,- ընդգծել է նա։
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը տեսնում է, թե «ինչպես է ՆԱՏՕ-ի ողջ ռազմական ենթակառուցվածքն աշխատում Ռուսաստանի Դաշնության դեմ»։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ՆԱՏՕ-ի հետախուզական ամբողջ ենթակառուցվածքը, այդ թվում՝ հետախուզական ավիացիան, արբանյակային ստորաբաժանումները շաբաթ 7 օր ու 24 ժամ աշխատում՝ ի շահ Ուկրաինայի», - ասել է Կրեմլի խոսնակը։
Կարծիքներ