Ովքեր են փոխարինելու Սահմանադրական դատարանի դատավորներին

Ովքեր են փոխարինելու   Սահմանադրական դատարանի դատավորներին

 

Էս ի՞նչ ժամանակների ենք հասել։ Որ տեղն է գալիս, այնքան եք «առաջադիմել», որ ԼԳՏԲ համայնքի իրավունք եք ձևավորում,  բայց այլ տեղում էլ գործում եք այնպես, ասես նախնադարյան շրջանում ենք ապրում․ Ամուսինները իրար երես չպիտի տեսնեն, իրար պիտի չճանաչեն՝ մինչև․․․

Հիմա ուզում եմ հասկանալ՝ մենք առաջադե՞մ ենք, թե հետադեմ, խավարամի՞տ ենք, թե՞ լուսամիտ։ Ուզում եմ իմանալ՝ մենք վարչապե՞տ ենք, թե վարչապետի ծաղր։

Ի վերջո անցած բոլոր սխալները թողնենք մի կողմ և այսօր փորձենք սթափ դատել՝ Այո, Ոչ- ի մասով։ Սա խաղ է՝ Մեծ խաղ։ Այդ խաղը չենք կարող չխաղալ, որովհետև «պարի շրջապտույտի մեջ են մեզ գցել ու կալցո օպերացիա իրականացրել»։ Մեզ ի՞նչ է մնում։ Ցույց տալ, թե պարում ենք, բայց ուշի ուշով երկրի անցուդարձին հետևել, մի երկու անմեղ հարց տալ՝  Սահմանադրական դատարանի դատավորներին որ փոխում եք, լավ եք անում, հիմա մեզ ներկայացրեք, թե ովքեր են լինելու նրանց փոխարեն։ Իրավունք ունե՞նք «երկրի վարչապետներով» իմանալու, թե քաղաքական ինչ ուժի ներկայացուցիչներ եք «մեզ դեմ տալու», «մեզ ու՞ր եք քշում»։ Դա էլ չէինք հարցնի, եթե Ազգային ժողովն ու կառավարությունը չտեսնեինք, թե ինչ ուժերով են ձևավորվել։ Մարդկանց սպասելիքը դա չէր։

Այդքան փող որ ծախսում եք, դա ժողովդի «ոսկորից եք քերում», ժողովուրդը չիմանա՞ թե ովքեր են փոխարինելու «մեզ ոչ մի վատություն չարած»  դատավորներին»։ Ասում եք՝ ժողովրդի համար եք անում այդ ծախսը, ժողովուրդը չիմանա՞, թե իր համար ինչու՞ եք այդ ծախսը անում։ Թե՞ ձեզ գոհացնում է, որ ԱԺ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ հարցին պատասխանի․ «Չեմ կարող ասել, թե այդ պաշտոնի համար ովքեր են դիտարկվում, քանի որ դրանից չեմ կարող տեղյակ լինել՝ դա մեր լիազորությունների տիրույթում չէ»։  

Միայն այդ հարցը բարձրացրեք՝ ովքե՞ր են փոխարինելու   Սահմանադրական դատարանի դատավորներին։

․․․Որ հետո աչքներդ չբացեք ու տեսնեք, որ «ում ուզել եք, քոռ ու քաչալ է, հետն էլ՝ երկու ոտից թոփալ» ու խելագարվեք։