ՌԴ-ն առաջարկում է Կասպից ծովի խորհուրդ ստեղծել. Լավրով

ՌԴ-ն առաջարկում է Կասպից ծովի խորհուրդ ստեղծել. Լավրով

Կասպյան գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում Ռուսաստանը հանդես է եկել Կասպիական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ: ՌԴ-ի առաջարկով՝ խորհրդի կենտրոնը պետք է գտնվի Աստրախանում: Դրա նպատակն է լինելու տարածաշրջանում համագործակցության արդիական հարցերը քննարկելը։ 

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի Դաշնային խորհրդում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Նոր գագաթնաժողովին ներկայացվող նախաձեռնությունների թվում է Կասպից ծովի խորհրդի ստեղծման մեր նախաձեռնությունը: Առաջարկում ենք այն տեղադրել Աստրախանում»,- ասել է ԱԳ նախարարը։