Գիտական հրաշք․ Իսրայելում միս տպող 3D տպիչ են ստեղծել (տեսանյութ)

Գիտական հրաշք․ Իսրայելում միս տպող 3D տպիչ են ստեղծել (տեսանյութ)

Իսրայելական Redefine Meat ընկերությունը 3D տպիչ է ստեղծել, որը կարող է տոննաներով միս տպել։ 

Ընկերությունը նախատեսում է տպել օրական 15 տոննա արտադրանք։ 

Redefine Meat-ն այժմ ունի ութ նման տպիչ (անվանումը՝ Անգուս), որոնցից վեցն արդեն ուղարկվել են Նիդերլանդներ, որտեղ շուտով կսկսի գործել համապատասխան գործարանը:
Մեքենան ստեղծում է մսի երեք բաղադրիչների՝ մկաների, ճարպերի և արյան բուսական անալոգներ, այնուհետև դրանք միավորում է տարբեր ապրանքներ արտադրելու համար: 
Տպելու հիմնական բաղադրիչներն են սիսեռը, սոյան, ոլոռը, ճակնդեղը, սննդային խմորիչը և կոկոսի կաթը: