2023-ին հնարավոր է հրաժեշտ տամ ֆուտբոլին․ Բուֆոն

2023-ին հնարավոր է հրաժեշտ տամ ֆուտբոլին․ Բուֆոն

Բուֆոնը ժամկետներ է նշել կարիերան ավարտելու մասով։
«Մի բան հստակ է՝ կարիերաս ամենաուշը կավարտեմ 2023-ին, սակայն դա կարող է լինել նաև ավելի շուտ: Թե կոնկրետ երբ կհեռանամ ֆուտբոլից՝ վերջնական չեմ որոշել: Երբ կնոջս ու երեխաներիս հետ եմ, ոչնչի կարիք այլևս չունեմ: Կարանտինային շրջանի սկզբում ինձ հրաշալի էի զգում։ Առաջին անգամ ամբողջ օրն ընտանիքիս հետ էի անցկացնում»,- ասել է լեգենդար դարպասապահը՝ տված վերջին հարցազրույցի ժամանակ