Առնվազն 4 զոհ, 24 վիրավոր․ խոշոր ավտովթար՝ Թուրքիայում 

Առնվազն 4 զոհ, 24 վիրավոր․ խոշոր ավտովթար՝ Թուրքիայում 

Առնվազն 4 մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել կիրակի գիշերը Թուրքիայում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով։

Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությունում աղբյուրներին։

Երկրի արևելքում գտնվող Մալաթիա քաղաքից ավտոբուսը ուղևորվելիս է եղել դեպի Ստամբուլ։ Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգի ոչ հարթ ճանապարհին վարորդը կորցրել է կառավարումը, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ 3 հոգի տեղում մահացել է, ևս 1-ը՝ հիվանդանոցում։

Հոսպիտալացված 24 քաղաքացիներից 3-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է, նշում է TRT-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր ուղևորները տեղի բնակիչներ են։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։