Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Նիստին ներկա էին միայն ՔՊ-ի, ՀԱՍԿ-ի և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: 3 խմբակցությունների ավագանու անդամների թիվը միասին 16 է, քվորումի համար հարկավոր էր ևս մեկ ձայն:

Սա համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի նախագահությամբ ավագանու արտահերթ առաջին նիստն էր: Օրակարգում ընդգրկված էր 23 հարց, այդ թվում՝ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի որոշման նախագիծը: Թե ինչու ավագանու մյուս անդամները նիստին չեն մասնակցում, երեկ «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանը մեկնաբանել է մեզ հետ զրույցում՝ գործընթացը որակելով ապօրինի։