Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են համագործակցել Լիբիայի հարցում

Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են համագործակցել Լիբիայի հարցում

ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Լիբիայում տիրող իրադրությունը։ Ըստ NTV-ի փոխանցման, կողմերը պայմանավորվել են համագործակցել Լիբիայում ռազմական ճգնաժամի հաղթահարման հարցում։ Մ

իաժամանակ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրք-ամերիկյան առեւտրաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի եւ ապահովել մշտական կայունություն Լիբիայում։ Երկու նախագահներն էլ կողմ են արտահայտվել Լիբիական հակամարտության խաղաղ կարգավորմանը։