Փաշինյանն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Տեղեկանում ենք ՀՀ կառավարության էջից:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան - Գերմանիա համագործակցության օրակարգային հարցերին:
Կարծիքներ