Թրամփն իր համար նոր օնլայն հարթակ է ստեղծել

Թրամփն իր համար նոր օնլայն հարթակ է ստեղծել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ում օգտահաշիվներն արգելափակվել էին սոցկայքերում, իր նոր օնլայն հարթակն է ստեղծել, որը կրում է From the Desk of Donald J. Trump անվանումը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Հարթակը թույլ կտա Թրամփին հրապարակել գրառումները, լուսանկարներ, տեսանյութեր, սակայն չունի մեկնաբանություն թողնելու հնարավորություն՝ արված գրառումներին եւ հրապարակումներին։ Այն պարզապես միակողմանի կապ է ապահովում»,- հայտարարել է հեռուստատեսության զրուցակիցը, որը ծանոթ է Թրամփի նոր նախաձեռնության մանրամասներին։

Հարթակը կառուցված է Campaign Nucleus-ի հիմքի վրա, որը թույլ է տալիս պահպանողական քաղաքական գործիչներին շփվել լսարանի հետ առանց միջնորդների։