ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԵՄ Պնախարարների մակարդակով անցկացվող խորհրդի նիստից առաջ անդրադարձել է ռուս-ուկրաինական սահմանին եւ Ղրիմում ռուսական զորքերի կուտակմանը։ Նա ասել է, որ չնայած Մոսկվան զորքերը հետ է քաշել սահմանից, սակայն սահմանին դեռ տասնյակ հազարավոր զինվորականներ կան։ Նա նաեւ այսել է, որ օրակարգում նաեւ Ռուսաստանի ագրեսիվ պահվածքն է, ինչպես նաեւ՝ վտանգավոր օպերացվիաները, որոնք իրականացվել են Բուլղարիայում եւ Չեխիայում։ Ստոլտենբերգը ընդգծել է, որ դաշինքը պետք է չափազանց ուշադիր լինի եւ հետեւի, թե ինչպիսի զարգացումներ են լինելու ուկրաինական սահմանների մոտ։