Դո՞ւ ես ժողովուրդը․ դու նույնիսկ Նիկոլ չես․․․

Դո՞ւ ես ժողովուրդը․ դու նույնիսկ Նիկոլ չես․․․

Ժողովուրդ, ժողովուրդ ես անում։ Իբր ժողովուրդն է քեզ ընտրել, ժողովրդի անունից ես խոսում․ «Ով վեր է կենում` հրաժարական է պահանջում, նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի»։ Հիմա էդ ժողովուրդը իրավունք ունի՞ քեզ հարցնելու՝ ինչու՞ ես մի ողջ ազգի, մի ողջ ժողովրդի, մի ողջ պետության աշխարհի առաջ խայտառակում։ Եթե ժողովուրդ ես ներկայացնում, ինչու՞ ես այդ ժողովրդին համայն մարդկության առաջ ,, կոպեկ դարձնում,,։ Վախվորած, անհաստատակամ, անկամ, թույլ, անհավասարակշիռ, խղճահարություն հարուցող կեցվածքո՞վ ես հայ ժողովրդին ներկայացնում։ Հաղթած, հաղթանակների մեջ կոփված, աշխարհին մեր իմացությամբ, խելքով, սառնասրտությամբ զարմացնող հայ ժողովրդին ինչու՞ ես պարտված, ջարդված, թուլացած, ոչնչացած, վերջացած կերպարով ներկայանում։ Ինչու՞ ես թույլ տալիս, որ մեզ վրա «ղժժան»։ Հիմա ո՞նց չասեմ՝ դու՞ ես ժողովուրդը․ դու նույնիսկ Նիկոլ չես․․․ Խղճա հայ ժողովրդին ու աշխարհով մեկ ծաղրի առարկա մի դարձնի։ Հիշեցնենք, որ ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Արդյունքները խիստ մտահոգիչ ու սահմռկեցուցիչ են։ Առայժմ շրջանառության մեջ է Շառլ Միշելի ամփոփագրի որոշակի պարբերություններ։