Ռումինիան շատ ուժեղ հավաքական ունի. Ռումինիա-Հայաստան հանդիպումը հոկտեմբերի 11-ին է

Ռումինիան շատ ուժեղ հավաքական ունի. Ռումինիա-Հայաստան հանդիպումը հոկտեմբերի 11-ին  է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Ռումինիայի ընտրանին առանձնանում է թիմային խաղով:

«Ռումինիան շատ ուժեղ հավաքական ունի, որի կազմում հանդես են գալիս տաղանդավոր ֆուտբոլիստներ: Առիթ ունեցել եմ աշխատելու ռումինացի ֆուտբոլիստների հետ և հաճույք եմ ստացել նրանց խաղից: Մեզ համար անբավարար է Իսլանդիայի դեմ խաղի արդյունքը: Սակայն ֆուտբոլում տեղ չունի բողոքելը և հիմա պետք է հոգեբանորեն տրամադրվենք Ռումինիայի դեմ խաղին»,- նախախաղային ասուլիս ընթացքում ասաց մասնագետը:

Կապառոսի խոսքով` Ռումինիայի ազգային թիմն առանձնանում է թիմային խաղով:
ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։