Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատվեց

Գրել էինք, որ քիչ առաջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը:
Նիստի օրակարգում կա 36 հարց, որից 32-ը չեն զեկուցվում, ևս երկու հարց էլ գաղտնի է: Կառավարությունը քիչ առաջ
հաստատեց Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը:
Այսուհետ ամրագրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը, նկարագրվում է նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացների հետ կապված գործողությունները։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի փոփոխություններով պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեության իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։
Այս որոշման ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։ ՇՄԱԳ գործիքի պատշաճ կիրառումը կնպաստի տնտեսական զարգացման երկարաժամկետ կայունության ապահովմանը, որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության ապահովվմանը, պոտենցիալ բնապահպանական ռիսկերի և անորոշությունների վաղ հայտնաբերմանը և երկարաժամկետ օգուտների ստացմանը։
Կարծիքներ