745 ծրագրերից միայն 86-ն է դրական գնահատվել
Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տնօրենների վերապատրաստման թեմայով ծրագրի մեկնարկի միջոցառմանը նշել է, որ 2024 թվականին դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից փորձաքննության ներկայացված 745 զարգացման ծրագրերից միայն 86-ն է դրական եզրակացություն ստացել:
Հիշեցնենք, որ տնօրենների ընտրության կարգում ԿԳՄՍՆ-ն փոփոխություն է կատարել եւ այժմ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցող հավակնորդները դպրոցի զարգացման ծրագրեր են ներկայացնում, սկզբում այդ ծրագրերը փորձաքննություն են անցնում ինչ որ կազմակերպություններում: Այդ կազմակերպություններն ընտրել է ԿԳՄՍՆ-ն: Եւ այդ ծրագրերի փորձաքննության դրական եզրակացությունից հետո միայն հավակնորդները կարող են մասնակցել հարցազրույցի փուլին:
Փոխնախարարն ասել է, որ հարցազրույցներում էլ վիճակը մխիթարական չէ` 100 հարցազրույցից միայն 39-ի դեպքում է արդյունքը դրական եղել:
Կարծիքներ