Իջևանի համայնքապետի բարեկամը՝ Մշակույթի տան տնօրեն. զարմուհին բացահայտել է գաղտնի որոշումը

Իջևանի համայնքապետարանում լայն թափով շարունակվում է բաջանաղապետության կառուցման գործընթացը:
Համայնքապետ Արթուր Ճաղարյանը Մշակույթի տան տնօրեն է նշանակել Վարդ Շահինյանին, ով համայնքապետի կնոջ մերձավոր ազգականն է:
Հավանաբար ավելորդ գլխացավանքից ազատվելու և տեղեկությունը հնարավորինս թաքուն պահելու նպատակով Իջևանի համայնքապետարանը չի հրապարակել վերոնշյալ նշանակման որոշումը, սակայն համայնքապետի կնոջ զարմուհին չի համբերել և ուրախալի լուրով կիսվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում` փաստելով բաջանաղապետության հերթական տխուր օրինակը:
Կարծիքներ