ՄԱՊ-ի Ալիկին դատարանն արդարացրել է, հռչակվել է նրա անմեղությունը

ՄԱՊ-ի Ալիկին դատարանն արդարացրել է, հռչակվել է նրա անմեղությունը

ՄԱՊ-ի Ալիկին դատարանն արդարացրել է, հռչակվել է նրա անմեղությունը

ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ դատավճիռ է հրապարակել։ Ըստ այդ դատավճռի՝ Ալեքսան Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է, հռչակվել է նրա անմեղությունը` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Առաջին ատյանի վճռով՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ալեքսան Պետրոսյանի սեփականություն հանդիսացող «ՄԱՊ» ՓԲԸ 97,072968 տոկոս բաժեմասը ազատել կալանքից:

Մեղադրող կողմը դատարանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան, այն մակագրվել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանին։

Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն։

Պետրոսյանը կալանավորվել էր 3 տարի առաջ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել: Պետրոսյանն էլ ազատ էր արձակվել 30 մլն դրամ գրավի դիմաց։