Մեզ հայտարարած պատերազմում էլ կապիտուլյանտը դուք եք լինելու

Մեզ հայտարարած պատերազմում էլ կապիտուլյանտը դուք եք լինելու

 Հ2-ի լուրերի մեկնաբան Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովը այսօր Հ2-ին զրկեց հեռարձակման լիցենզիայից: ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերություններից միայն Հ2-ի‘ն զրկեցին հեռարձակվելու իրավունքից: Հայաստանն ապրում է 37 թիվը, այստեղ խոսքի ազատության և իրավունքի` ոչ թե պարզապես  ոտնահարում է, այլ` խոսքի իրավունքի ետևից ընկել են #չստիկով:
բոլորն առավոտից զանգում, մխիթարում, տխրում են ... ասեմ`բացարձակ կոտրված չենք, ընդհակառակը` ավելի պինդ ու մարզական ենք տրամադրված. այս նենգ քայլը, որ արեց իշխանությունը, մեզ միայն ուժեղացնում է:
Մենք եթերից չենք հեռանում: 
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ:
Այնպես, ինչպես աշխատել ենք: 
ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԵՆՔ ՆՈՒՅԲԻՍԿ ԱՌԱՆՑ ՁԵՐ ՏՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ:
ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ:
ու, ինչպես երկու տարի առաջ միջազգային ատյաններում տարանք այս թուրքական իշխանությունների դեմ առաջին զիլ հաղթանակը, մեր երկրորդ հաղթանակի մասին շուտով կլսեք:
Մենք մնում ենք: 
Որ թուրքալոնդոնյան-իսրայելական դրածո իշխանությունը ամեն օր 9:55, 11:55, 16:00, 20:00, 23:00 լսի ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Իմանա իրականությունը: Ատամները սեղմի ու շարունակի կտցել խոսքի ազատությունը մի երկրում, որի հողերը ծախում է, այնպիսի հեշտությամբ, ասես Սինգապուրի հողերը: 
Մենք մնում ենք` հայտնելու լուրեր, որոնք լսելիս թուրքհպատակ այս դավաճանները կրճտացնելու են ատամները ու բռունցքեն թաթիկները, փռվեն ասֆալտին ու նյարդերից եղունգները կրծեն:
ինձ հարցնում են` ինչու՞ այդ բոլորի միջից միայՆ դուք:
Բացատրեմ:
Միայն հայկական երկրորդ հեռուստաընկերությունն էր ընդդիմադիր թի վի ներից, որ ուներ ոչ թե մայրաքաղաքային, այլ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ սփռում, այսինքն` մեզ դիտում էին մարզերում, ի տարբերություն մյուս ընդդիմադիր հեռուստաընկերությունների : Այսինքն` օբյեկտիվ ընդդիմադիր  կարծիք` մարզերում բնակվողը միայն Հ2-ից էր իմանում, որովհետև գյուղացիների մեծ մասը չի օգտնվում տելեգրամ ալիքներից, նորություններին չի հետևում ֆբ-ով , այդ գյուղացու` լուրեր լսելու միակ «դիվայսը» հեռուստացույցն է:
Հ2-ը մնում է:
Չի‘ ստացվելու:
Որովհետև դուք փորձում եք ճնշել այն հեռուստաընկերությունը, որը ավելի հին է, քան` ձեր թիմի ամենատարիքով անդամը:
Որովհետև դուք փորձում եք փակել մարդկանց բերանները, որոնք մինչև ձեր լույս աշխարհ գալն  արդեն լուրեր էին լույս աշխարհ բերում:
Դուք չեք կարող կոտրել Հայաստանի 3-րդ հանրապետության ամենաավանդական լրատվականի դուռը:
Ձեր մաքսիմը ռադիոտան դուռը կոտրելով ու սահմանադրական կարգը խախտելով իշխանությունը զավթելն էր:
դուք պարտվողների` կապիտուլյա‘նտ իշխանությունն եք: Ու խոստանում եմ` մեզ հայտարարած պատերզմում էլ կապիտուլյանտը ԴՈՒՔ եք լինելու:
բարի եթեր, Հ2»: