Արայիկ Հարությունյանը գիտի՞՝ ֆուտբոլ քանի հոգով են խաղում

Արայիկ Հարությունյանը գիտի՞՝ ֆուտբոլ քանի հոգով են խաղում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները քիչ առաջ գտնվում էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի դիմաց և կոչ էին անում բուհի ուսանողներին միանալ իրենց շարժմանը։

«Կրթությունից, գիտությունից, մշակույթից բացի Արայիկ Հարությունյանը նաև պատասխանատու է սպորտի ոլորտի համար։ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հարգելի ուսանողներ, Արայիկ Հարությունը կապ ունի՞ սպորտի հետ, ձեզ ենք հարցնում»,-նշեցին ակցիայի մասնակիցները։