Մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը, Բաղրամյանում և Դեմիրճյանում ոստիկանական ուժեր են

Մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը, Բաղրամյանում և Դեմիրճյանում ոստիկանական ուժեր են

Բաղրամյան պողոտայում մեկնարկում է ՀՓՇ հրավիրած հերթական հանրահավաքը։
ԱԺ-ում այսօր նաեւ կառավարության հետ հարցուպատասխան է նախատեսված, ուստի  Փաշինյանը ևս խորհրդարանի  շենք է ժամանելու կամ արդեն այնտեղ է։ Դեմիրճյան փողոցի հատվածում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել, ոստիկաններ կան նաեւ Բաղրամյանում՝ ԱԺ-ի մոտ։

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ նախգահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր ՝ չի պատրաստվում ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, սակայն նաեւ կոնկրետ այդ հարցով չի դիմելու Սահմանադրական դատարան:

Այսօր նաեւ ՀՓՇ պատվիրակությունը ՝ Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը և Արծվիկ Մինասյանը հանդիպել են նախագահին, նրան հորդորել, որպեսզի նա ամեն դեպքում դիմի ՍԴ։
Նախագահը ասել է, որ իրենց հորդորը ի գիտություն է ընդունում, որոշման մասին այսօր տեղյակ կպահի։

«Միասին թույլ չտանք, որ դավաճանն ու նրան սպասարկողները վերջնականապես կործանեն մեր երկրի ապագան։ Այստեղ է որոշվում մեր արժանապատվության, մեր հետագա ընթացքի հարցը: Այստեղ է որոշվում մեր Հայրենիքի ճակատագիրը: Սա մեր պայքարի առաջնագիծն է: Տե՛ր կանգնենք դրան»,- նշվում է քիչ առաջ ՀՓՇ տարածած հաղորդագրության մեջ։