Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիայի խորհրդարանը հինգ տարով երկրի նախագահ է ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ Տամաշ Շույոկին։

Շույոկի թեկնածությունը կողմ է քվեարկել 134 պատգամավոր, իսկ հինգը՝ դեմ։ Ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Հայտարարվել է նաեւ, որ Շույոկը պաշտոնը կստանձնի մարտի 5-ին։

Ավելի վաղ, երկուշաբթի օրը կայացած նիստի ժամանակ խորհրդարանն ընդունել էր նախկին նախագահ Կատալին Նովակի հրաժարականը, ով լքել էր պաշտոնը մանկապղծությամբ զբաղվող տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալից հետո: