Նախկին ԱԳ նախարարին 27, նախկին նախագահին՝ 18 տարվա ազատազրկում

Տաջիկստանի արտաքին գործերի նախկին նախարար Համրոհոն Զարիֆին և մի շարք այլ քաղաքական գործիչներ, որոնք մեղադրվում են պետական հեղաշրջման փորձի մեջ, դատարանի կողմից դատապարտվել են 18-ից 27 տարվա ազատազրկման։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տաջիկստանի Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Շավքաթ Լութֆուլոզոդան։
Համապատասխան հարցին նա պատասխանել է, որ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարը, ինչպես նաև նախկին պատգամավոր և Տաջիկստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սաիջաֆար Ուսմոնզոդան դատապարտվել են 27 տարվա ազատազրկման, Դեմոկրատական կուսակցության նախկին փոխնախագահը, լրագրող Ահմադշհոհ Կոմիլզոդան՝ 18 տարվա ազատազրկման:
Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Տաջիկստանի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Աքբարշո Իսկանդարովը, ով 1991-1992 թվականներին եղել է երկրի նախագահի պաշտոնակատարը, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։
Կարծիքներ