«Էրդողանն է երկրի գլուխը»․ Բահչելին՝ թուրք ընդդիմադիրներին

«Էրդողանն է երկրի գլուխը»․ Բահչելին՝ թուրք ընդդիմադիրներին

Թուրքական ընդդիմադիր մամուլում մեծ հնչեղություն են ստացել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-DHP-Գորշ գայլերի քաղաքական թևը) նախագահ Դևլեթ Բահչելիի խոսքերը:

Ընդգծվում է, որ այժմ՝ Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ԱԶԿ-ի պարտությունից հետո, իշխանական ներկայացուցիչների խոսույթը կայանում է 2023-ի մայիսյան համապետական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանն (ԺՀԿ-CHP) իր պարտությունը հիշեցնելու մեջ, գրում է Ermenihaber-ը։

Բահչելին ՏԻՄ ընտրությունների արդյունքներին հաջորդած իր հայտարարություններից մեկում ասել է.
«Բոլոր ոլորտներում թռիչքային, ռեֆորմային քայլերի ուղղությամբ շարունակելու ենք գործել վճռականորեն: Մեր նախագահ Էրդողանն է երկրի գլուխը և մենք մինչև վերջ կանգնած ենք նրա մեջքին»: