Ինչպես է ԵՊՀ ռեկտորը շփվում իր աշխատակիցների հետ

Ինչպես է ԵՊՀ ռեկտորը շփվում իր աշխատակիցների հետ

ԵՊՀ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել իր և ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի առավոտյան զրույցը․

« - Բարև։
- Բարև Ձեզ։
- Մի հատ նայի՝ Վարագյանը տեղո՞ւմ ա։
- Ես ի՞նչ կապ ունեմ Վարագյանի հետ։
- Քո հարկում չի՞ ինքը։
- 6-րդ հարկում շատ բան կա։
- Չե՞ս շփվում հետը։
- Ոչ։
-Ստի՞։
- Ուզո՞ւմ եք ինձնից հայհոյանք լսել, պարոն Գևորգյան։
-Ստի՞։
- Քֆուր տա՞մ։
- [անհասկանալի ձայներ]
Տու-տու-տու։
Առավոտյան երկխոսություն ԵՊՀ ղեկավարի հետ։
#մարդավատացել»։