Բիշքեկում այսօր կմեկնարկի ԵԱՏՄ գագաթնաժողովը․ մանրամասներ

Բիշքեկում այսօր կմեկնարկի ԵԱՏՄ գագաթնաժողովը․ մանրամասներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Բիշքեկում անցկացվում է ԵԱՏՄ գագաթնաժողովը նեղ և ընդլայնված կազմով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ժամանել է Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՌԴ նախագահի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով, ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ իր ելույթում ՌԴ ղեկավարը կգնահատի ինտեգրման ներկա փուլը, կսահմանի ԵԱՏՄ-ի հետագա զարգացման առանցքային խնդիրները, ինչպես նաև կներկայացնի 2023 թվականի Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունները։
Ուշակովը չի բացառել, որ գագաթնաժողովի շրջանակում կարող է շոշափվել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջև «գազային միության» թեման։