Ովքեր են «Արարատի» գվինեացի նորեկները

Երևանի «Արարատի» կազմը համալրել են գվինեացի ֆուտբոլիստներ Ալսենի Տուրեն և Ամադու Դիակիտեն: Նրանք «Արարատին» են միացել Գվինեայի «Ուակիրյա» ակումբից։ 19-ամյա Ալսենի Տուրեն հանդես է գալիս որպես կենտրոնական կիսապաշտպան և «Արարատում» կկրի 64 համարի մարզաշապիկը։
20-ամյա Ամադու Դիակիտեն հանդես է գալիս հարձակման կենտրոնում և խաղադաշտ դուրս կգա 17 համարի մարզաշապիկով։
Կարծիքներ