Մասնակցել եմ ընտրություններին, շատ հիասթափված եմ

Մասնակցել եմ ընտրություններին, շատ հիասթափված եմ

Այո, մասնակցել եմ ընտրություններին ու ասեմ, որ շատ հիասթափված եմ։ Հիասթափված եմ, որովհետև մասնակցության ընդամենը 28 տոկոս է արձանագրվել։ Փաստացի ժողովուրդը չգնաց ընտրությունների։ Իսկ թե ինչու չգնաց, որովհետև գուցե ոչ մեկին չէր հավատում։ Այս մասին քիչ առաջ «Հրապարակի» անցկացրած հարցման ժամանակ ասել է երևանցիներից մեկը։

«Ես ոչ մեկին էլ չեմ տեսնում քաղաքապետի պատշտոնում, մենակ Դոգին, ուրիշ ոչ մեկին»,- հավելել է նա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան, հիշեցնենք, ամփոփեց երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ընտրողների ձայների մեծամասնությունը: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց 13 կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի ստացած ձայները:
1.    «Հանրային ձայն» կուսակցություն- 22 431 ձայն կամ 9.68%
2.    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 75 463 ձայն կամ 32.57%
3.    «Արդար Հայաստան» կուսակցություն-2595 ձայն կամ 1.12%
4.    «Հաղթանակ» կուսակցություն-3959 ձայն կամ 1.71%
5.    «Ուժը հայրենյաց» կուսակցություն-1706 ձայն կամ 0.74%
6.    «Հայաստանի եվրոպական կուսակցություն- 2572 ձայն կամ 1.11%
7.    «Ազգային առաջընթաց» կուսակցություն-43 765 ձայն կամ 18․89%
8.    «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-780 ձայն կամ 0.34%
9.    «Հանրապետություն» կուսակցություն-26236 ձայն կամ 11.32%
10.    «Միացյալ Հայաստան» կուսակցություն -1282 ձայն կամ 0.55%
11.    «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-4174 ձայն կամ 1.80%
12.    «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-2348 ձայն կամ 1.01%
13.    «Ապրելու երկիր» կուսակցություն-8425 ձայն  կամ 3.64%
14.    «Մայր Հայաստան» դաշինք- 35 739 ձայն կամ 15.43%:

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է 66 քաղաքացի: Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 824 316, որից քվեարկությանը մասնակցել է 234 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։ Անվավեր է ճանաչվել 2763 քվեաթերթիկ: Անճշտությունների թիվը 195 է: