Ինչ է նշանակում՝ կիսով չափ պայթել, սա նման է կիսահղի լինելուն․ ռուս փորձագետ

Ինչ է նշանակում՝ կիսով չափ պայթել, սա նման է կիսահղի լինելուն․ ռուս փորձագետ

Ռուսական մամուլն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ռուսական օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր» հրթիռային համակարգերը եղել են անգործունակ ու ոչ պիտանի։ Մասնավորապես, դրան անդրադարձել են Lenta.ru-ն, «Известия» պարբերականը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին տված հարցազրույցում հռետորական հարց ուղղեց Սերժ Սարգսյանին․ «․․․Իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»։ 

Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ՌԴ-ից է զենք գնում, այդ թվում՝ «Իսկանդեր», որով այդքան հպարտանում էինք։

«Հրապարակը» ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինից փորձեց պարզել՝ ի՞նչ է նշանակում «պայթել 10 տոկոսով»:

Ռուս փորձագետի խոսքով, նման բան չի կարող լինել՝ հրթիռային համակարգը կամ պայթում է, կամ՝ ոչ։ Սա նման է կիսահղի լինելուն։

«Ես նման բան չգիտեմ, և եթե այն չպայթեր, Ադրբեջանը երևի թե ցույց կտար իր բեկորները։ Ինչո՞ւ այն ոչ ոք չի տեսել։ Սա շատ տարօրինակ է։

Առավել ևս այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես կարող էր Հայաստանն «Իսկանդեր» կիրառել, քանի որ դրա կիրառությունը կնշանակեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ պատերազմ»,-ասաց փորձագետը։ 

«Իսկ ինչու՞։ Ինչու, որովհետև Արցախի պաշտպանության բանակը չունի: «Իսկանդեր Մ» համակարգեր ունի Հայաստանը»։