Պայթյուն է որոտացել հարավ-կորեական գործարաններից մեկում

Պայթյուն է որոտացել Հարավ-Կորեական Ուլսան քաղաքի United Terminal Korea ընկերությանը պատկանող գործարանում։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Պայթել է նավթի ամբարման համար նախատեսված ռեզերվուարը։ Արդյունքում երկու 30-ամյա անձ ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածներից մեկը հոսպիտալացման պահին եղել է անգիտակից վիճակում։
Երկրորդ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքների համար ներգրավվել է 40 միավոր տեխնիկա եւ 93 փրկարար։ Ձեռնարկությունը զբաղվում էր հեղուկ բեռների պահման եւ տեղափոխման համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ։
Կարծիքներ