Դուք մասնակիցն եք դառնում մեր պետականության մսխմանը. Արփի Դավոյան

Դուք մասնակիցն եք դառնում մեր պետականության մսխմանը. Արփի Դավոյան

ԱԺ Իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը գրել է.

«Քիչ առաջ Ազգային ժողովի դահլիճում հնչած հոտնկայս ծափերը ներկաներից շատերը ապտակ որակեցին ու գլուխները կողք թեքեցին,բայց ոչ թե այդ ապտակից պաշտպանվելու, այլ ապագայից սեփական դեմքն ու հայացքը փախցնելու հույսով։
Այս ծանր ժամանակաշրջանում, 
երբ բոլորիս պետք է մեկ դառնանք, երբ բոլորիս ջանքն ու ուժը պետք է միտված լինեն հանուն ապագայի, 
երբ յուրաքանչյուրիս ձեռքը պիտի ու պարտավոր է դառնալ մեկ բռունցք,
երբ յուրաքանչյուրս պիտի ապրենք ու արարենք հանուն վաղվա, հանուն Հայաստանի Հանրապետության ու հանուն Արցախի։
Դուք վախենում եք անգամ երեկվա սխալների վրա սովորել,
Դուք վախենում եք նայել վաղվան
Դուք վախենում եք լինել վաղը ու ապագան
Երեկվա Հայաստանում նախկինների խրախճանքներին տուրք տալով՝ դուք այսօր այստեղ մերժում եք վաղվա Հայաստանը։
Նախկինների սեղանի շուրջ ամեն վայրկյան ձեր աթոռը ման գալով՝ դուք մասնակիցն եք դառնում մեր պետականության մսխմանը։
Եվ այո', այս դահլիճում դեռ շատ ծափեր են հնչելու` մեկը մյուսից բարձր ու խրոխտ։
Այս դահլիճում դեռ ու միշտ խոսվելու է ապագայի անելիքների մասին։
Այս դահլիճում ի կատար է ածվելու անհնարինը։
Այս դահլիճում ներկա է դառնալու Ապագան
Գալու  է Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության ապագան»։