Մեզ համասեռամոլության համար ֆիլմ նկարող նախարար պետք չէ

Մեզ համասեռամոլության համար ֆիլմ նկարող նախարար պետք չէ

Երիտասարդ դաշնակցականների և ԵՊՀ մի շարք ուսանողների կողմից իրականացվող դասադուլն ու նստացույցը շարունակվում է։ Նոյեմբերի 6-ից ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հարությունյանի հրաժարականը պահանջողները ԿԳՄՍ նախարարության շենքից երթով շարժվել են Երևանի պետական համալսարանի դիմաց և ակցիան շարունակում են այստեղ։ Ակցիայի մասնակիցները կոչ են անում բոլոր ուսանողներին և դասախոսներին միանալ իրենց։

«Մի եղեք անտարբեր, հարգելի ուսանողներ։ Այս անտարբերությամբ կարող ենք շատ վտանգավոր եզրագծի մոտենալ։ Մեզ համասեռամոլության համար ֆիլմ նկարող , քարոզող նախարար պետք չէ։ Եթե ոմանց թվում է, թե այս շարժումը մարել է, ապա սխալվում են։ Ուսանողներ, դասախոսներ, միացեք մեզ»,- նշում են երիտասարդ դաշնակցականները։