Փորձել են պայթեցնել Գյումրու Մուշի ոստիկանական բաժանմունքը

Փորձել են պայթեցնել Գյումրու Մուշի ոստիկանական բաժանմունքը

Քիչ առաջ անհայտ անձը փորձել է պայթեցնել Գյումրու Մուշի ոստիկանական բաժանմունքը: Աշխատակիցներից տեղեկացանք, որ ինչ-որ մեկը նռնակ է նետել ոստիկանական բաժանմունքի վրա' փորձելով պայթեցնել շենքը:

Բարեբախտաբար տուժածներ չկա, սակայն շենքն էվակուցրել են, աշխատակիցները տարհանվել են:

«Հրապարակի» տեղեկություններով աշխատակիցներից մի քանիսը թեթև բեկորային վնասվածք են ստացել, նռնակը պայթեցրած անձը ձերբակալվել է:

Նշենք, որ Մուշի ոստիկանական վարչության պետ Արթուր Հակոբյանը չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ Շիրակի մարզի դատախազը վստահեցրեց, թե այս պահին խիստ զբաղված է:

Ոստիկանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նռնակը պայթեցնող անձը գյումրեցի է, ողջ օրը որոշակի խնդիրներ է ունեցել ոստիկանների հետ, երեկոյան բոլորի համար անակնկալ հայտնվել է պայթուցիկ նռնակը ձեռքին:

Ի դեպ, Գյումրու բժշկական կենտրոնից փորձեցինք ճշտել' արդյոք բեկորային վնասվածքով տուժածներ ընդունել են: Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հավաստիացրեց, որ մինչ այս պահը իրենց դիմող չի եղել: