ԱՄՆ-ում Սենատը ցանկանում է սահմանափակել նախագահի լիազորությունները

ԱՄՆ-ում Սենատը ցանկանում է սահմանափակել նախագահի լիազորությունները

Ամերիկացի սենատորները ցանկանում են սահմանափակել նախագահի լիազորությունները՝ զինված ուժերի կիրառման հարցում։ Նոր օրինագիծը ներկայացրել են դեմոկրատ Թիմ Քեյնն ու հանրապետական Թոդ Յանգը։ Նման օրինագիծ ներկայացնելու համար առիթ է դարձել Սիրիայում վերջին ավիահարվածները, որոնք ամերիկացի զինվորականներն իրականացրել են նախագահ Բայդենի հրամանով։

Սենատում հայտարարել են, որ այդ ավիահարվածները ցույց են տալիս, որ գործադիր իշխանությունը, անկախ այն հանգամանքից, թե որ կուսակցությունն է կանգնած վերջինիս գլուխ, շարունակելու են ընդլայնել իրենց ռազմական լիազորությունները։ Օրենքի նախագծի հեղինակները կարծում են, որ գործող օրենսդրությունը արդեն երկու տասնամյակ թույլ է տալիս գործադիր իշխանությանը անվերջանալի պատերազմներ սկսել Մերձավոր Արեւելքում։

Ըստ ամենայնի, օրենսդիրները ցանկանում են չեղարկել 2001 թվականին դեռ ընդունված օրենսդրությունը, որը թույլ է տալիս նախագահին կիրառել բանակը առանց օրենսդիրների համաձայնության։

Նշենք նաեւ, որ այս օրենսդրությունը ընդունվել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։