Ըստ Էտո’Օի՝ Մեսսին տարվա լավագույն ֆուտբոլիստը չէ

Ըստ Էտո’Օի՝ Մեսսին տարվա լավագույն ֆուտբոլիստը չէ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն, անդրադառնալով FIFA The Best մրցանակաբաշխությանը, նշել է, որ Արգենտինայի հավաքականի և կապտանռնագույնների ավագ Լիոնել Մեսսին չէ իր համար տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում Է Metro-ն։

«Ինձ համար «Լիվերպուլի» հարձակվողներ Մանեն ու Սալահն են տարվա լավագույն ֆուտբոլիստները»,- նշել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ  Էտո’Օն ու Մեսսին ժամանակին միասին հանդես են «Բարսելոնայի» կազմում։ Ֆուտբոլիստները այսօր էլ լավ հարաբերությունների մեջ են միմյանց հետ։